18.02.2019 12:58

«Ինտեր»-ն Իկարդիին փոխարինող է գտել Ա Սերիայում

«Ինտեր»-ն Իկարդիին փոխարինող է գտել Ա Սերիայում

«Ինտեր»-ի ղեկավարությունը պատրաստ է առաջիկա ամռանը վաճառել թիմի հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերը:

Foxsports-ի փոխանցմամբ՝ «ներաձուրիներ»-ը որպես արգենտինացուն փոխարինող դիտարկում են «Ռոմա»-ի հարձակվող Էդին Ջեկոյին:

Հիշեցնենք, որ Իկարդին բավականին լարված հարաբերություններ ունի «Ինտեր»-ի ղեկավարության հետ, ինչի հետևանքով օրեր առաջ զրկվեց ավագի թևկապից և դուրս մնաց թիմի հայտացուցակից:

Ջեկոյի պայմանագրի ժամկետը «գայլեր»-ի հետ սպառվում է 2020 թվականին: