18.02.2019 12:31

Անհայտ անձինք Ռուսաստանի դրոշը պարզել են Սոլսբերիի տաճարի վրա

Անհայտ անձինք Ռուսաստանի դրոշը պարզել են Սոլսբերիի տաճարի վրա

Կիրակի առավոտյան անհայտ անձինք Սոլսբերիի տաճարի շինարարական փայտամածների վրա Ռուսաստանի դրոշն են փակցրել: Դրոշն այնտեղ մնացել է առնվազն մեկ ժամ:

Տաճարի հյուսիսային կողմում ամրացված դրոշը նկատել են լուսադեմին, հաղորդել է Spire FM ռադիոկայանը: Ամենայն հավանականությամբ՝ դրոշը շինության վրա տեղադրվել է գիշերը, որն առավոտյան ժամը 8.30-ին հեռացվել է շինության վրայից: Ուիլթշիր կոմսության ոստիկանությունում հայտարարել են, որ դեռ վաղ է որևէ դատողություն անել, թե արդյոք այդտեղ կա հանցակազմ: Ոստիկանությունն ուսումնասիրում է տեսախցիկների նկարահանումները:

Տաճարի վանահայր Նիկոլաս Պոպադոպուլոսը Ռուսաստանի դրոշի հայտնվելն անվանել է «չտեսնված հիմարություն»: «Դա նսեմացնում է այն հսկայական ողբերգությունն ու կորուստները, որոնք Սոլսբերիին հասցվել են անցյալ տարի նյարդակաթվածահարող թունանյութով կատարված աննախադեպ գրոհներով»,- հավելել է հոգևորականը:

Փոխանցում է BBC-ն: