18.02.2019 12:37

Լեհաստանի վարչապետը չեղարկել է իր այցը Երուսաղեմ

Լեհաստանի վարչապետը չեղարկել է իր այցը Երուսաղեմ

Լեհաստանի կառավարության ղեկավար Մատեուշ Մորավեցկին որոշել է չմեկնել Երուսաղեմ՝ Հոլոքստի հանցագործություններում լեհերի դերակատարման մասին Իսրայելի վարչապետ Բինիամին Նաթանյահուի խոսքերից հետո:

Վիշեգրադյան քառյակի խմբի գագաթնաժողովը, Լեհաստանի, Հունգարիայի, Չեխիայի և Սլովակիայի ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի է ունենալու Երուսաղեմում փետրվարի 18-ին:

Անցյալ շաբաթ իսլայելական զանգվածային լրատվամիջոցները տարածել էին Նաթանյահուի խոսքերը, որ նա ասել էր Լեհաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ: Մեկնաբանելով Հոլոքոստի հանցագործություններում լեհական պետությանը և լեհ ժողովրդին մեղադրելու համար պատասխանատվության վերաբերյալ լեհական օրենքը՝ Նաթանյահուն հայտարարել էր, թե «լեհերը համագործակցել են գերմանացիների հետ», և ինքը չգիտի որևէ մեկի, որ պատժվել է դրա համար:

Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարություն է հրապարակել, որ «Նաթանյահուն խոսել է լեհերի, այլ ոչ թե լեհ ժողովրդի կամ Լեհաստանի՝ որպես երկրի մասին»: Սակայն Վարշավային այս պարզաբանումները չեն բավարարել:

Փոխանցում է BBC-ն: