18.02.2019 12:52

Թրամփը դաշնակիցներին հորդորում է ընդունել Սիրիայում ձերբակալված ԻՊ գրոհայիններին

Թրամփը դաշնակիցներին հորդորում է ընդունել Սիրիայում ձերբակալված ԻՊ գրոհայիններին

Դոնալդ Թրամփը եվրոպական դաշնակիցներին կոչ է արել ընդունել և դատարանին հանձնել «Իսլամական պետություն» խմբավորման 800 անդամների, որոնք ձերբակալվել են Սիրիայում:

«ԱՄՆ-ը խնդրում է Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Գերմանիային և եվրոպական մյուս դաշնակիցներին՝ ետ վերցնել ԻՊ ավելի քան 800 գրոհայինների, որոնց մենք բռնել ենք Սիրիայում, և նրանց դատի տալ: Խալիֆաթն ուր որ է՝ կկործանվի: Այլընտրանքն այնքան էլ հաճելի չի լինի՝ մենք ստիպված կլինենք նրանց բաց թողնել, - Twitter-ում գրել է Թրամփն ու հավելել: - Միացյալ Նահանգները չի ուզում տեսնել, թե այդ գրոհայիններն ինչպես են դեգերում Եվրոպայում, ուր նրանք, ամենայն հավանականությամբ, կմեկնեն»:

Սիրիայի տարածքում զգալի թվով օտարերկրյա քաղաքացիներ կան, որոնք կռվում են ԻՊ-ի կողմում, նրանցից շատերը եվրոպական երկրների քաղաքացիներ են:

Փոխանցում է BBC-ն: