18.02.2019 12:57

Հիզեր Նաուերթը հրաժարվել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնից

Հիզեր Նաուերթը հրաժարվել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնից

Fox News-ի նախկին հեռուստահաղորդավարուհի և ԱՄՆ պետքարտուղարության մամլո քարտուղար Հիզեր Նաուերթը չի հավակնի ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնին:

«Վերջին երկու ամիսները հյուծիչ էին իմ ընտանիքի համար, և ընտանիքիս շահերից ելնելով՝ ավելի լավ կլինի, որ ես հանեմ իմ թեկնածությունը»,- ասվում է Պետքարտուղարության տարածած հայտարարություն մեջ, ինչից հետևում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջիկայում կհայտարարի նոր թեկնածուի անունը:

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Նիքի Հեյլին հայտարարեց, որ լքում է այն:

Փոխանցում է BBC-ն: