18.02.2019 13:04

Եվրապատգամավորներին թույլ չեն տվել մտնել Վենեսուելա

Եվրապատգամավորներին թույլ չեն տվել մտնել Վենեսուելա

Եվրապատգամավորների խումբը Վենեսուելա է ժամանել Ազգային ժողովի հրավերով, սակայն նրանց պահել են Կարակասի օդանավակայանում: Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, թե նրանք դավադրություն էին նախապատրաստում:

«Մեզ արտաքսում են Վենեսուելայից: Մեր անձնագրերը վերցրել են, պատճառները չեն հայտնել, ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չեն ներկայացրել: Մենք Վենեսուելա ենք ժամանել Ազգային ժողովի հրավերով՝ մի մարմնի, որն ամբողջ աշխարհում և նույնիսկ անձամբ Նիկոլաս Մադուրոյի կողմից ճանաչված է որպես սահմանադրական մարմին: Այսինքն՝ մենք հրավիրված էինք սահմանադրական մարմնի կողմից, բայց մեզ թույլ չտվեցին մտնել երկիր: Մենք առաջին միջազգային պատվիրակությունն էինք լինելու, որի հետ հանդիպելու էր նախագահի պաշտոնակատար Խուան Գուայդոն: Բայց իրականում խնդիրը մենք չենք: Հիմնական նպատակն է՝ Գուայդոյին թույլ չտալ հանդիպել որևէ այլ պետության ներկայացուցչի հետ: Երբ բռնապետը փակում է պատուհաններն ու դռները և մարում լույսերը, այս կերպ նա խոսքից անցնում է գործողությունների: Մենք ազատ Վենեսուելայի կողմնակից ենք»,- հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էստեբան Գոնսալես Պոնսը:

Փոխանցում է euronews-ը: