18.02.2019 13:08

ԱՄՆ-ը Ճապոնիայից խնդրել է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի

ԱՄՆ-ը Ճապոնիայից խնդրել է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, «ի պատասխան Վաշինգտոնի խնդրանքի», ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել է խաղաղության Նոբելյան մրցանակի, կիրակի օրը հաղորդել է ճապոնական մամուլը՝ հղում անելով Ճապոնիայի կառավարության աղբյուրներին:

Մամուլի հաղորդումների համաձայն՝ ԱՄՆ իշխանությունները «ոչ պաշտոնապես» Տոկիոյից խնդրել են Թրամփին առաջադրել մրցանակի՝ այն բանից հետո, երբ նա 2018 թ. հունիսին Սինգապուրում հանդիպել էր ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ:

Աբեն Թրամփի թեկնածությունն առաջադրել է աշնանը: Նոբելյան մրցանակի համար առաջադրման դիմումներն ընդունվել են մինչև փետրվար:

Ուրբաթ օրը Թրամփը պատմել է, որ Աբեն իրեն է տվել այն նամակի պատճենը, որն ուղարկել է «Նոբելյան մրցանակ հանձնող մարդկանց»: «Նա ասաց. ես ձեզ առաջադրել եմ Ճապոնիայի անունից ու խնդրել եմ ձեզ հանձնել խաղաղության Նոբելյան մրցանակը», - պարզաբանել է Թրամփը:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն խուսափել է ուղիղ պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք ինքը Դոնալդ Թրամփին առաջադրել է Նոբելյան մրցանակի, երկուշաբթի հաղորդել է Associated Press-ը: «Քանի որ Նոբելյան կոմիտեի քաղաքականության համաձայն՝ թեկնածուներին առաջադրողների և հենց թեկնածուների մասին տվյալները չեն հրապարակվում 50 տարվա ընթացքում, ես հրաժարվում եմ մեկնաբանել», - հայտարարել է Աբեն՝ պատասխանելով Ճապոնիայի խորհրդարանի հարցերին:

Փոխանցում է Interfax-ը: