18.02.2019 13:30

ԵՄ-ն առաջիկայում որոշում կկայացնի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին

ԵՄ-ն առաջիկայում որոշում կկայացնի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին

Եվրամիությունը առաջիկա շաբաթների ընթացքում միաձայն որոշում կկայացնի Կերչի նեղուցում տեղի ունեցած դեպքերի կապակցության Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ:

Այդ մասին երկուշաբթի ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները հավերժ չեն լինելու, բայց նաև հավելել է, որ առայժմ դրանք հանելու ժամանակը չի հասել:

Փոխանցում է tass.ru-ն: