18.02.2019 16:20

Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել

Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել

«Կալանքի մասով տեղեկությունը իրականությանը, ինչպես տեսնում եք, չի համապատասխանում։ Իսկ մեղադրանք, այո՛, առաջադրել են։ ԱԱԾ-ն օրեր առաջ ինձ մեղադրանք է առաջադրել շինծու մի գործով՝ ինչ-որ փողերի լվացում և, իբր, հարկերից խուսափում ու որպես խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրությունն է կիրառել: Այսինքն, մեծ հաշվով, կարող էին եւ կալանավորել, այդ իսկ պատճառով էլ նման լուրեր էին տարածվել»: Նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել մարտիմեկյան սպանդի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը: