19.02.2019 11:11

Թրամփը Վենեսուելայի բանակին կոչ է արել պաշտպանել ընդդիմությանը

Թրամփը Վենեսուելայի բանակին կոչ է արել պաշտպանել ընդդիմությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնալիքներ է տեղացել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին հավատարիմ զինվորական և կառավարական պաշտոնյաների հասցեին՝ նրանց կոչ անելով անցնել իրեն երկրի ղեկավար հայտարարած ընդդիմադիր քաղաքական գործիչ Խուան Գուայդոյի կողմը:

«Դուք չեք կարող թաքնվել ընտրությունից, որի առջև հիմա կանգնած եք: Դուք կարող եք ընդունել նախագահ Գուայդոյի՝ համաներման շռայլ առաջարկը, և հանգիստ ապրեք ձեր ընտանիքների ու հայրենակիցների հետ: Դուք կարող եք նաև ուրիշ ճանապարհ ընտրել՝ շարունակեք աջակցել Մադուրոյին: Եթե դուք այդ ուղին ընտրեք, ապա երբեք չեք հասնի խաղաղ նավահանգիստ, դուք հանգիստ չեք ունենա: Դուք կկորցնեք ամեն ինչ»,- Մայամիում Վենեսուելայի քաղաքական վտարանդիների առջև ելույթ ունենալիս ասել է Թրամփը:

Խոսելով Վենեսուելայի բանակային ղեկավարության մասին, որը պաշտպանում է Մադուրոյին, նա զգուշացրել է. «Մենք գիտենք՝ ովքեր են նրանք, որտեղ են պահում գողացված միլիարդավոր դոլարերը: Նրանք հարցականի տակ են դնում իրենց ապագան»:

Փոխանցում է Interfax-ը: