19.02.2019 13:00

Վենեսուելայի ԱԳՆ. Խաղաղության հնարավոր խաթարման պատասխանատվությունը կկրի ԱՄՆ-ն

Վենեսուելայի ԱԳՆ. Խաղաղության հնարավոր խաթարման պատասխանատվությունը կկրի ԱՄՆ-ն

Վենեսուելայի իշխանությունները երկրում խաղաղության հնարավոր խաթարման պատասխանատվությունը դրել են ԱՄՆ կառավարության և նախագահ Դոնալդ Թրամփի վրա: Այդ մասին ասվում է հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որ երեքշաբթի Twitter-ում տեղադրել է այդ գերատեսչության ղեկավար Խորխե Առեասան:

«Վենեսուեալան միջազգային հանրությանը ծանուցում է այն մասին, որ երկրում խաղաղության ցանկացած խախտման համար պատասխանատվությունն ընկնում է ԱՄՆ ռասիստական կառավարության և նրա նախագահի վրա»,- ասվում է հայտարարության մեջ: Կարակասին սպառնալով՝ Թրամփը «խախտում է ՄԱԿ-ի սահմանած հիմնական սկզբունքները», շեշտել է արտգործնախարարը:

Փետրվարի 18-ին Թրամփը, ելույթ ունենալով Մայամիում, հայտարարել է, որ ԱՄՆ-ն «քննարկումէ բոլոր տարբերակները»՝ Վենեսուելայում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար: Նա ևս մեկ անգամ Վենեսուելայի զինվորականներին կոչ է արել աջակցել ընդդիմությանը:

Փոխանցում է tass.ru-ն: