19.02.2019 13:21

Արտակարգ դրության պատճառով ԱՄՆ 16 նահանգներ Թրամփին դատի են տվել

Արտակարգ դրության պատճառով ԱՄՆ 16 նահանգներ Թրամփին դատի են տվել

Կալիֆոռնիան ու ևս 15 ամերիկյան նահանգներ դիմել են դատարան երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ նրա կողմից արտակարգ դրություն մտցնելու համար, գրել է Wall Street Journal-ը:

Հայցադիմումում, որը տրվել է Սան-Ֆրանցիսկոյի շրջանային դատարան, ասվում է, որ Թրամփն իրավունք չունի օգտագործել արտակարգ դրությունը՝ Մեքսիկայի սահմանին պատի շինարարության համար փող հատկացնելու նպատակով, քանի որ նման ծախսերը Կոնգրեսի իրավասության տակ են:

Հայցվորները հայտարարում են, որ ուզում են պաշտպանել իրենց նահանգների տնտեսական շահերն ու բնական պաշարները:

Կալիֆոռնիայից բացի՝ նախագահին իրենց պահանջն են են ներկայացրել Նյու Յորք, Քոլորադո, Քոնեքթիքութ, Դելավեր, Հավայան, Իլինոյս, Մեն, Մերիլենդ, Միչիգան, Մինեսոթա, Նևադա, Նյու Ջերսի, Նյու Մեքսիկո, Օրեգոն և Վիրջինիա նահանգները: Ինչպես նշում է New York Times-ը, այդ բոլոր նահանգներում ղեկավարում են դեմոկրատ նահանգապետներ (բացի Մերիլենդից), դեմոկրատները մեծամասնություն են կազմում նաև այդ նահանգների օրենսդիր մարմիններում:

Փոխանցում է Interfax-ը: