19.02.2019 13:47

Իսպանիայի վարչապետ. Կատալոնիայի անջատականները վախենում են երկխոսությունից

Իսպանիայի վարչապետ. Կատալոնիայի անջատականները վախենում են երկխոսությունից

Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսի կարծիքով՝ Կատալոնիայի անկախության կողմնակիցները վախենում են երկխոսելուց:

Վարչապետը նման հայտարարություն է արել TVE հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

«Ես պաշտպանում եմ Իսպանիայի ամբողջականությունը, ինչը նշանակում է իսպանացիների և տարածքների միավորում: Կան քաղաքական կուսակցություններ, որոնք ապրում են տարածքային վիրավորվածության հաշվին: Ես եզրակացնում եմ, որ անկախության կողմնակիցները վախենում են նստել ու բանակցել, նստել բանակցությունների սեղանի շուրջ, գիտակցել, որ Կատալոնիայի անկախությունն անհնար է»,- ասել է Սանչեսը:

Փոխանցում է tass.ru-ն: