19.02.2019 14:52

Գուայդոն դիմել է Ռուսաստանի և Չինաստանի կառավարություններին

Գուայդոն դիմել է Ռուսաստանի և Չինաստանի կառավարություններին

Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոն հայտարարել է, որ  ինքն ուղերձ է հղել Ռուսաստանի և Չինաստանի կառավարություններին: Նա նշել է, որ այդ երկրների հետ համագործակցությունը կարևոր է Վենեսուելայի ապագայի համար: Այդ մասին նա հայտարարել է Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Նրանք ուղերձներ են ստացել»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ինքը դիմել է Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներին:

«Մենք ուզում ենք խոսել բոլորի հետ: Ռուսաստանն ու Չինաստանը կարևոր ներդրումներ ունեն Վենեսուելայի նավթարդյունաբերությունում, ինչպես նաև շինարարական որոշ ծրագրեր կան, որոնք Չինաստանն իրականացնում է իր զարգացման բանկի միջոցով»,- պարզաբանել է նա և ընդգծել, որ գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի օրոք այդ պետությունների համագործակցությունը Վենեսուելայի հետ վնասներ է կրում՝ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով: Մասնավորապես, նրա խոսքով՝ Չինաստանի ֆինանսավորած շինարարության գրեթե 90 %-ը «կաթվածահարված» է, իսկ նավթի օրական արդյունահանումը 3,5 մլն բարելից իջել է 1 մլնի:

Փոխանցում է tass.ru-ն: