19.02.2019 15:14

ԱՄՆ-ում վախճանվել է «Համբույր Թայմ-սքվերում» նշանավոր լուսանկարի նավաստին

ԱՄՆ-ում վախճանվել է «Համբույր Թայմ-սքվերում» նշանավոր լուսանկարի նավաստին

ԱՄՆ-ում 96 տարեկան հասակում մահացել է ՌԾՈՒ վետերան Ջորջ Մենդոնսան, որ պատկերվել է պատերազմի տարիների նշանավոր «Համբույր» լուսանկարում: Այդ մասին հաղորդել է NBC հեռուստատեսությունը՝ հղում անելով նրա դստերը:

Նրա խոսքով՝ վետերանը մահացել է իր 96-ամյակից երկու օր առաջ:

Բուժքույր Գրետա Ցիմմեր Ֆրիդմանը, որին լուսանկարում համբուրում է Մենդոնսան, վախճանվել է 2016 թ. սեպտեմբերին, 93 տարեկանում:

1945 թ. օգոստոսի 14-ին, երբ ԱՄՆ 33-րդ նախագահ Հարի Թրումենը հայտարարել է Ճապոնիայի հետ պատերազմի ավարտի մասին, Նյու Յորքի Թայմ-սքվերում հավաքվել է ավելի քան երկու միլիոն ցնծացող մարդկանց բազմություն: 21-ամյա Ֆրիդմանը, որ այն ժամանակ  ատամնաբույժի օգնական էր աշխատում, հենց աշխատավայրից դուրս է վազել փողոց: Հենց այդ ժամանակ էլ երիտասարդ նավաստին մոտեցել էր նրան ու համբուրել:

Լուսանկարն արել էր լուսանկարիչ Ալֆրեդ Էյզենշտադտը: Հետագայում այն հրապարակվել էր Life ամսագրում և միանգամից բոլոր ամերիկացիների համար դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի խորհրդանիշ:

Փոխանցում է newsru.com-ը: