19.02.2019 15:43

Ավստրիայի կանցլերը ԻՊ ահաբեկիչների հայրենադարձման մեջ վտանգ է տեսնում

Ավստրիայի կանցլերը ԻՊ ահաբեկիչների հայրենադարձման մեջ վտանգ է տեսնում

Ավստրիայի դաշնային կանցլեր Սեբաստիան Կուրցը Ավստրիայի քաղաքացիների անվտանգության համար վտանգ է տեսնում Սիրիայից  «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը հարած ավստրիացիների հնարավոր վերադարձի արդյունքում: Այդ մասին Կուրցը հայտարարել է Kleine Zeitung թերթի հետ զրույցի ընթացքում:

«Ես դա տեսնում եմ՝ ինչպես Ֆրանսիան, Դանիան և բրիտանացիները, այսինքն՝ մեր սեփական բնակչության պաշտպանությունը բարձրագույն առաջնահերթություն է: Մանավանդ՝ այն անձանց կողմից, ովքեր հենց իրենք են մեղավոր ծանր հանցագործություններում»,- կարծում է Կուրցը:

Կանցլերի խոսքով՝ ահաբեկիչների հանցագործություններում ավստրիացիների մասնակցության դեպքերը շատ չեն: «Մենք յուրաքանչյուր առանձին դեպք կուսումնասիրենք համապատասխան գերատեսչությունների հետ»:

Փոխանցում է tass.ru-ն: