19.02.2019 08:57

Անգլիայի Գավաթ. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Չելսի»-ին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Անգլիայի Գավաթ. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Չելսի»-ին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Անգլիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Չելսի»-ի դարպասը:

31-րդ րոպեին Պոգբայի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացել է Էրերան: Առաջին կեսի վերջին րոպեին մանկունյացիների առավելությունը կրկնապատկեց Պոգբան:

Այսպիսով, «կարմիր սատանաներ»-ը քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեցին:

«Չելսի» - «ՄՅՈՒ»՝ 0:2