19.02.2019 16:01

Բելգիան ԻՊ գրոհայինների վերադարձի որոշում կկայացնի յուրաքանչյուր առանձին դեպքով

Բելգիան ԻՊ գրոհայինների վերադարձի որոշում կկայացնի յուրաքանչյուր առանձին դեպքով

Բելգիան Սիրիայից «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության՝ Բելգիայի քաղաքացիություն ունեցող գրոհայինների վերադարձի վերաբերյալ որոշում կկայացնի յուրաքանչյուր առանձին դեպքով:

Այդ մասին հայտարարել է Բելգիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Դիդիե Ռեյդերսը Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո: Նա նշել է, որ ԵՄ խորհրդի նիստում նախարարների մակարդակով քննարկվել է ԻՊ եվրոպացի գրոհայինների վերադարձի հարցը, սակայն «կոնկրետ որոշումներ չեն կայացվել»:

«Բելգիայում որոշում է կայացվել ԻՊ գրոհայինների 10 տարեկանից փոքր երեխաներին երկիր վերադարձնելու վերաբերյալ, երբ դրա պայմաններն առկա են: Բոլոր մյուս դեպքերը քննվում են անհատական կարգով,- հայտարարել է Ռեյնդերսը:- Ընդհանուր առմամբ՝ մենք նպատակահարմար ենք համարում՝ գտնել խնդրի համաեվրոպական լուծում կամ համակարգված որոշում այն պետությունների միջև, որոնք այդ խնդրին ամենաշատն են առնչվում»:

Փոխանցում է tass.ru-ն: