20.02.2019 09:04

Պոլ Մերսոն. «Մխիթարյանը խելացի ֆուտբոլիստ է, բայց չգիտի, թե ինչ է ուզում»

Պոլ Մերսոն. «Մխիթարյանը խելացի ֆուտբոլիստ է, բայց չգիտի, թե ինչ է ուզում»

«Արսենալի» նախկին կիսապաշտպան Պոլ Մերսոնը խոսել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և լոնդոնյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին` նշելով, որ հայ ֆուտբոլիստը խճճվել է: Այս մասին հայտնում է «Sky Sports»-ը:

«Ըստ իս, Մխիթարյանի հարցում «Արսենալը» փոքր ինչ հիասթափություն է ապրել: Հենրիխը խելացի ֆուտբոլիստ է, սակայն չգիտի, թե ինչ է ուզում և ինչ պետք է անի»,- ասել է Մերսոնը:

Հավելենք, որ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում «զինագործների» կազմում մասնակցել է 22 հանդիպման` դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: 26-րդ տուրից հետո «Արսենալը» վաստակել է 50 միավոր և «Չելսիի» հետ միասին գտնվում է մրցաշարային աղյուսակի 5-6-րդ տեղերում: