20.02.2019 10:30

«Արսենալը» պատրաստ է 60 միլիոն ֆունտ ստերլինգով վաճառել 19-ամյա կիսապաշտպանին

«Արսենալը» պատրաստ է 60 միլիոն ֆունտ ստերլինգով վաճառել 19-ամյա կիսապաշտպանին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» 19-ամյա կիսապաշտպան Մատեո Գենդուզիին: Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը փոխարինող է փնտրում Ադրիան Ռաբյոյին:

«Արսենալը» պատրաստ է վաճառել Գենդուզիին 60 միլիոն ֆունտ ստերլինգով, հաղորդում է բրիտանական The Express-ը:

Անցած ամռանը լոնդոնյան ակումբը ֆրանսիացի կիսապաշտպանի համար ֆրանսիական «Լորյանին» վճարել էր 8 միլիոն ֆունտ ստերլինգ: Գենդուզիի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ. հունիսի 30-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Գենդուզին «Արսենալի» կազմում մասնակցել է 33 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Գենդուզին 5-ից մինչեւ 15 տարեկան հանդես է եկել ՊՍԺ-ի մանկապատանեկան թիմերում: