20.02.2019 11:00

Արսեն Վենգերը պարգեւատրվել է Laureus մրցանակաբաշխությունում

Արսեն Վենգերը պարգեւատրվել է Laureus մրցանակաբաշխությունում

Լոնդոնի «Արսենալը» 22 տարի գլխավորած Արսեն Վենգերը պարգեւատրվել է Laureus ամենամյա մրցանակաբաշխությունում: Ֆրանսիացի մասնագետը ստացել է «Արժանիքների համար» մրցանակը:

«Սպորտը հսկայական է: Ունեցել եմ շատ երկար կարիերա, սակայն սպորտի եւ մարդկանց հանդեպ կիրքս չի փոխվել»,- ստանալով մրցանակը՝ ասել է 69-ամյա Վենգերը, փոխանցում է Laureus-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի մասնագետը «Արսենալը» գլխավորեց 1996-2018-ը՝ նվաճելով 19 տիտղոս: Մարզչական կարիերայի ընթացքում Վենգերը գլխավորել է նաեւ ֆրանսիական «Նանսին», «Մոնակոն» ու ճապոնական «Նայոգա Գրամպուսը»: