20.02.2019 11:30

Ֆրանսիայի հավաքականը՝ տարվա լավագույն թիմ, Ջոկովիչը՝ լավագույն մարզիկ

Ֆրանսիայի հավաքականը՝ տարվա լավագույն թիմ, Ջոկովիչը՝ լավագույն մարզիկ

Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը Laureus ամենամյա մրցանակաբաշխությունում արժանացել է «Տարվա թիմ» մրցանակին:

Ֆրանսիացիներն առաջ են անցել Ֆորմուլա-1-ի «Ֆերարի» թիմից, Նորվեգիայի ձմեռային օլիմպիական հավաքականից, Ryder Cup Team եվրոպական գոլֆի թիմից ու NBA-ի չեմպիոն «Գոլդեն Սթեյտից»:

«Տարվա մարզիկ» անվանակարգում հաղթել է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը: Սերբ թենիսիստը չորրորդ անգամ է արժանանում այս մրցանակին:

Տարվա լավագույն մարզուհի է ճանաչվել ամերիկացի մարմնամարզիկ Սիմոնա Բեյլզը: Նախորդ տարի նա 4 ոսկե, մեկ արծաթե ու մեկ բրոնզե մեդալ էր նվածել սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում: