20.02.2019 12:00

Կապելլոն` Մեսսիի մասին

Կապելլոն` Մեսսիի մասին

«Միլանի», «Ռեալի», «Յուվենտուսի», «Ռոմայի», Անգլիայի եւ Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին դուրս է դրել բոլոր համեմատություններից:

«Մեսին ֆուտբոլիստ չէ, նա համաշխարհային ֆուտբոլի միակ հանճարն է: Նա չդարձավ աշխարհի չեմպիոն, քանի որ դա հնարավոր չէ անել միայնակ:

Ռոնալդուն «Յուվենտուսում» արթնացրեց մյուսներին եւ օգնեց ուժեղացնել խաղը: Նա օրինակ է ամբողջ թիմի համար: Ակնհայտ է, որ Ռոնալդուն ձգտում է «Յուվենտուսին» հասցնել Չեմպիոնների լիգայի գավաթին:

Անտուան Գրիզմանը շատ խելացի եւ հետաքրքիր խաղացող է: Նա շատ վտանգավոր է, քանի որ աշխատում է թիմի համար եւ շատ գոլեր է խփում: «Աթլետիկոյի» համար հրաշալի է, որ կարողացել է նրան պահել թիմում»,- Կապելլոյի խոսքը մեջբերում է Marca-ն:

72-ամյա մասնագետի վերջին ակումբը եղել է չինական «Ցզյանսու Սունինը», որի գլխավոր մարզիչի պաշտոնը նա զբաղեցրել է 2017-2018 թվականներին: