20.02.2019 12:26

Խոսեպ Բարտոմեու. Նեյմարը 222 միլիոն եվրոյով գնեց իր ազատությունը

Խոսեպ Բարտոմեու. Նեյմարը 222 միլիոն եվրոյով գնեց իր ազատությունը

«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել է Նեյմարի՝ 2017 թվականին կատալոնական ակումբից հեռանալու մասին:

«Նեյմարը 222 միլիոն եվրոյով գնեց իր ազատությունը, սակայն այդ գումարները մեզ պետք չէին: Մենք չէինք ցանկանում վաճառել նրա տրանսֆերը»,- Բարտոմեուի խոսքերն է մեջբերում Tribalfootball-ը:

Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը 2017-ի ամռանը հենց այդքան գումարի դիմաց տեղափոխվեց ՊՍԺ: