20.02.2019 13:31

Football Espana. Իսպանիայի Սուպերգավաթի ձևաչափում կտրուկ փոփոխություն է սպասվում

Football Espana. Իսպանիայի Սուպերգավաթի ձևաչափում կտրուկ փոփոխություն է սպասվում

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը հայտնել է Իսպանիայի Սուպերավաթի խաղարկությունում սպասվող փոփոխությունների մասին:

«Մյուս տարվանից մրցաշարը կրկին կանցկացվի երկրի սահմաններից դուրս: Դրան կմասնակցեն 4 թիմ՝ Լա Լիգայի 2 լավագույնները և Գավաթի եզրափակչի մասնակիցները»,- Ռուբիալեսի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:

Հիշեցնենք, որ նախորդ տարի պատմության մեջ առաջին անգամ Իսպանիայի Սուպերգավաթը խաղարկվեց երկրի սահմաններից դուրս՝ Մարոկկոյում: