20.02.2019 11:31

Վլադիմիր Պոզները ներողություն է խնդրել չինացիների վերաբերյալ կատակի համար

Վլադիմիր Պոզները ներողություն է խնդրել չինացիների վերաբերյալ կատակի համար

Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները ներողություն է խնդրել «Ամենա-ամենա-ամենա» հաղորդման ժամանակ չինացիների վերաբերյալ իր կատակի համար, որը մամուլի դեմ բողոքները քննող հասարակական հանձնաժողովը համարել է ազգայնական:

«Դա շատ անհաջող կատակ էր, ես ներողություն եմ հայցում: Ես ոչ մի դեպքում ռասիստ չեմ: Ես դա չարությամբ չեմ արել: Պարզապես հիմարություն էր: Եվ ինձ համար դժվար չէ ներողություն խնդրել»,-հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասել է Պոզները:

Հունվարի 17-ին Առաջին ալիքը ցուցադրել է Վլադիմիր Պոզների և Իվան Ուրգանտի «Ամենա-ամենա-ամենա» շոուիի վերջին մասը՝ նվիրված Ֆինլանդիային: Այցելելով ֆիննական Սանտա-Կլաուսի նստավայրը՝ Պոզներն ասել է, որ Սանտան իրեն ավելի դուր եկավ՝ «ի տարբերություն նրա բնակավայրի»: «Ես շրջացի, նայեցի՝ լիքը չինացիներ կան: Պարզապես, գիտե՞ք… Շիլ չե՞մ դարձել»,- աչքերը նկարահանող խմբին ցուցադրելով՝ հարցրել է Պոզները:

Փոխանցում է BBC-ն: