20.02.2019 13:16

ԻՊ գրոհայինի կինը կզրկվի բրիտանական քաղաքացիությունից

ԻՊ գրոհայինի կինը կզրկվի բրիտանական քաղաքացիությունից

Շամիմա Բեգամը, որ 15 տարեկանում փախել էր Մեծ Բրիտանիայից և Սիրիայում հարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին, կզրկվի բրիտանական քաղաքացիությունից:

Բեգամը և նրա դպրոցական երկու ընկերուհիներ, «Իսլամական պետության» քարոզչության ազդեցության տակ, խաբելով ծնողներին՝ 2015 թ. Լոնդոնից փախել են Սիրիա: Այնտեղ Շամիմային կնության են տվել մի ջիհադականի, որը, ըստ որոշ տեղեկությունների՝ մոտավորապես երկու շաբաթ առաջ գերի է ընկել սիրիացի աշխարհազորայիններին: Ընկերուհիներից մեկը զոհվել է ռմբակոծության ժամանակ, մյուսի ճակատագիրն անհայտ է:

Շամիմա Բեգամը, որ օրերս ճամբարում ծննդաբերել է, հույս է հայտնել, որ բրիտանական իշխանություններն իրեն թույլ կտան տուն վերադառնալ:

BBC-ի կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ Շամիմային կարելի է զրկել քաղաքացիությունից, քանի որ նա իրավունք ունի ստանալ Բանգլադեշի քաղաքացիություն:

Փոխանցում է BBC-ն: