20.02.2019 13:27

Շարմազանովը հիշողության հետ կապված խնդիրներ ունի

Շարմազանովը հիշողության հետ կապված խնդիրներ ունի

Վերջին օրերին Է. Շարմազանովն իրեն ափեղ-ցփեղ արտահայտություններ է թույլ տալիս Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին (168 ժամ, 18.02.2019, Հրապարակ, 20.02.2019): Այդ կապակցությամբ ավելորդ չենք համարում հանրությանը հիշեցնել, թե նույն անձնավորությունն ինչպես է Լևոն Տեր-Պետրոսյանին գնահատել ընդամենը երեք տարի առաջ:

 

«ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պահվածքը պետական բացառիկ մտածողության դրսեւորում է։ Դրական եւ բարձր եմ գնահատում ինչպես հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի ու Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, այնպես էլ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հանրությանն ուղղված հայտարարությունը: Առաջին նախագահն ասաց՝ հիմա քարեր շպրտելու ժամանակը չէ, պետք է միավորվել իշխանության ու նախագահի շուրջ։ Լ. Տեր-Պետրոսյանի նման պահվածքը ազդակ էր ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին լսարանի համար: Ներքաղաքական առումով սա ազդակ էր որոշ հիստերիկ ապազգային ուժերին, որոնք փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ: Կարեւոր է, որ այդ մասին խոսեց մարդ, ով 1988թ.-ից հստակ տիրապետում է Ղարաբաղյան հիմնահարցին: Արտաքին քաղաքականության առումով՝ սա մեսիջ էր առ այն, որ որեւէ մեկի մտքով չանցնի, թե Արցախի շուրջ ստեղծված այս իրավիճակում նույնիսկ ռադիկալ ընդդիմություն համարվող ՀԱԿ-ը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, կարող է առաջնորդվել ոչ թե պետական, այլ քաղաքական շահի գերակայությամբ»:

Էդուարդ Շարմազանով aysor.am, 03.05.2016թ