20.02.2019 13:58

Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ կմասնակցի նախագահական ընտրություններին

Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ կմասնակցի նախագահական ընտրություններին

ԱՄՆ սենատոր Բեռնի Սանդերսը հայտարարել է 2020 թ. կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին:

77-ամյա Սանդերսը 2016 թ. Դեմոկրատական կուսակցության փրայմերիզում պարտվել էր Հիլարի Քլինթոնին, որի արդյունքում ընտրություններին մասնակցել էր հենց Քլինթոնը:

Նախագահական աթոռի համար պայքարելու իր մտադրության մասին Սանդերսը տեղեկացրել է Վերմոնթի հանրային ռադիոյի եթերում: «Ուզում եմ, որ Վերմոնթի բնակիչներն առաջինը իմանան այդ մասին»,- աասել է նա:

Վերմոնթ նահանգից ընտրված անկախ սենատորը բազմիցս ասել է, որ մտադիր է կրկին մասնակցել ընտրություններին, բայց պատրաստ է զիջել, եթե ավելի ուժեղ և ավելի հաջողակ թեկնածու հայտնվի, որը կկարողանա հաղթել պետության գործող ղեկավար Դոնալդ Թրամփին:

Փոխանցում է BBC-ն: