20.02.2019 14:46

ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցով ժամանել են Երևան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` արդեն տեղի է ունեցել ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ նրանց հանդիպումը:

«Համանախագահները Երևան են ժամանել տարածաշրջանային այցով: Արդեն հանդիպել են նախարարի հետ, որից հետո հանդիպում են ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նաղդալյանը նշել է, որ Երևան այցից հետո համանախագահներն ամենայն հավանականությամբ կմեկնեն Բաքու: