20.02.2019 15:16

Հազարավոր ֆրանսիացիներ ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ հրեատյացության

Հազարավոր ֆրանսիացիներ ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ հրեատյացության

Ֆրանսիայում հազարավոր մարդիկ մասնակցել են բողոքի ցույցերի՝ ընդդեմ երկրում հրեատյացության ալիքի:

Ցույցերի մեկնարկից մի քանի ժամ առաջ Ֆրանսիայի հրեական գերեզմանատանը շիրիմներ էին պղծվել: Դա վերջին ամիսներին երկրում արձանագրված հրեատյացության դրսևորուման դեպքերից ընդամենը մեկն էր:  Վերջին օրերս անհայտ անձինք սվաստիկա էին նկարել Հոլոքոստը վերապրած քաղաքական գործիչ Սիմոն Վեյլի դիմանկարի վրա, հրեաների պատկանող խանութի ցուցափեղկին ներկով գերմաներեն գրել էին «հրեա», կտրել էին մի ծառ, որը տնկվել էր ի հիշատակ հրեա երիտասարդի, որին սպանել էր հրեատյաց ավազակախումբը:

Ցուցարարները Փարիզում և Ֆրանսիայի 60  այլ քաղաքներում, այդ թվում՝ Մարսելում, Բորդոյում ու Նանթում, փողոց են դուրս եկել «Բավակա՛ն է» կարգախոսով: Նրանց են միացել ձախակողմյան և աջակողմյան կուսակցությունների քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդը և Նիկոլյա Սարկոզին:

Բողոքի ցույցերը պաշտպանել են ավելի քան 50 քաղաքական կուսակցություններ, արհմիություններ և կազմակերպություններ:

Փոխանցում է BBC-ն: