20.02.2019 15:45

Իսպանական քաղաքի բնակիչները որոշել են նիհարել 100 հազար կիլոգրամով

Իսպանական քաղաքի բնակիչները որոշել են նիհարել 100 հազար կիլոգրամով

Մեկ տարի առաջ Իսպանիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Նարոնի քաղաքապետարանը հանդես եկավ առողջ ապրելակերպի բնագավառում նորարարական նախաձեռնությամբ:

Քաղաքի 39 426 բնակիչներ իրենց առջև նպատակ դրեցին երկու տարվա ընթացքում 100 հազար կգ ավելորդ քաշ գցել:

Ներկայումս  նախագծին մասնակցում է 7200 մարդ: Անցյալ տարվա ընթացքում նրանք նիհարել են 46 հազար կիլոգրամով:

Նարոնում տասը բնակչից վեցը տառապում է ավելորդ քաշից: Ծրագրի հիմքում առողջ սնունդն է, պարբերական ֆիզիկական մարզանքները և երեք ամիսը մեկ բժշկական զննությունը:

Մասնակիցները հետևում են ատլանտյան սննդակարգի, որը բաղկացած է ձկնեղենից ու ծովային սննդամթերքներից:

Փոխանցում է euronews-ը: