20.02.2019 16:30

Տիեզերական զբոսաշրջիկները Երկրի շուրջ կպտտվեն Գագարինի երթուղով

Տիեզերական զբոսաշրջիկները Երկրի շուրջ կպտտվեն Գագարինի երթուղով

«Ռոսկոսմոսը» սկսում է տիեզերական զբոսաշրջիկներին ուղեծիր դուրս բերելու նախագծի իրականացումը՝ Երկրի շուրջ մեկ պտույտ գործելու համար, տեղեկացրել է պետական ընկերության ղեկավար Դմիտրի Ռոգոզինը:

«Նաև մեկնարկում է Երկրի շուրջ «գագարինյան» կարճ երթուղով պտույտ գործելու նախագիծը, ինչը թույլ կտա կրճատել տիեզերքից մեր մոլորակը տեսնելու ցանկություն ունեցողներին թռիչքի նախապատրաստելու ժամկետները»,- Twitter-ում գրել է Ռոգոզինը:

Ավելի վաղ «Ռոսկոսմոսը» և ամերիկյան Space Adventure-ը պայմանագիր են կնքել  դեպի Միջազգային տիեզերակայան երկու տիեզերական զբոսաշրջիկների թռիչքի վերաբերյալ: Թռիչքը կկայանա մինչև 2021 թ. վերջը:

Փոխանցում է Interfax-ը: