20.02.2019 17:03

Պետդեպ. Ռուսաստանի պնդումները, թե ԱՄՆ-ը ձգտում է մասնատել Սիրիան, ճիշտ չեն

Պետդեպ. Ռուսաստանի պնդումները, թե  ԱՄՆ-ը ձգտում է մասնատել Սիրիան, ճիշտ չեն

Ռուսաստանյան կողմը սխալվում է, երբ պնդում է, թե ԱՄՆ-ը ձգտում է մասնատել Սիրիան, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ռոբերտ Փալադինոն:

«Խոսքը ԱՄՆ-ի քաղաքականության սխալ մեկնաբանման մասին է»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգոյ Լավրովի խոսքերը Սիրիան մասնատելու՝ Վաշինգտոնի մտադրությունների վերաբերյալ:

«Մենք հանդես ենք գալիս Սիրիայի միասնականության և տարածքային ամբողջականության օգտին»,- հավելել է Փալադինոն: Լրագրողի լրացուցիչ հարցին, թե ԱՄՆ-ը Սիրիան մի քանի մասերի բաժանելու մտադրություն չունի՞, նա պատասխանել է. «Իհարկե, նման բան չկա»:

Երեքշաբթի Լավրովը հայտարարել է, թե ԱՄՆ-ը ցանկանում է «քվազիպետություն» ստեղծել Եփրատից արևելք: «Նրանց նպատակն է, և դա ավելի ու ավելի բացահայտ է դառնում, Սիրիան պառակտել և արևելյան ափին ստեղծել քվազիպետություն, նրանք արդեն ակտիվորեն միջոցներ են ներդնում այդ գործում, այդ թվում՝ դաշնակիցներին ստիպում են վճարել ՍԱՀ-ի այդ մասը վերակառուցելու համար»,- Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Լավրովը:

Փոխանցում է Interfax-ը: