21.02.2019 10:00

«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստը վախցրել է իր տան կողոպտիչներին

«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստը  վախցրել է իր տան կողոպտիչներին

Մյունխենի «Բավարիայի», անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ու Արգենտինայի հավաքականի նախկին պաշտպան Մարտին Դեմիչելիսի տունը թալանել են Իսպանիայի Մարբելիայում, գրում է Mirror-ը:

Կողոպտիչները գողացել են գումար ու թանկարժեք իրեր: Լսելով ձայներ տան առաջին հարկից՝ Դեմիչելիսն արթնացել է եւ ցած իջել: Տեսնելով նրան՝ 4 չարագործները դիմել են փախուստի: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել տեղի ունեցածի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Մարտին Դեմիչելիսը 2017 թվականին է ավարտել կարիերան: Արգենտինայի հավաքականում նա անցկացրել է 51 հանդիպում: