21.02.2019 11:00

Մոուրինյո. Վենգերը ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկն է

Մոուրինյո. Վենգերը ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկն է

«Չելսի», «Ինտերի», «Ռեալի», «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն դրվատանքով է խոսել Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Արսեն Վենգերի մասին, որի հետ կարիերայի ընթացքում ունեցել է բազմաթիվ վիճաբանություններ:

«Այո, ես եւ Վենգերն ունեցել ենք որոշակի դրվագներ հարաբերություններում: Բայց կարող եմ ասել, որ ես հավանում էի այդ դիմակայությունը: Սակայն մեր միջեւ միշտ եղել է իսկական հարգանք:

Նա նոր պատմություն գրեց «Արսենալում»: Ստեղծեց գրեթե կատարյալ ֆուտբոլային թիմ` մարզչական փիլիսոփայությամբ: Նա ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկն է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը: