20.02.2019 17:42

«Համբույր Թայմ-սքվերում» լուսանկարի մոտիվներով հուշարձանի վրա հայտնվել է #metoo գրությունը

«Համբույր Թայմ-սքվերում» լուսանկարի մոտիվներով հուշարձանի վրա հայտնվել է #metoo գրությունը

Ֆլորիդայի Սարասոթա քաղաքում անհայտ անձինք #metoo գրությունն են թողել այն հուշարձանի վրա, որը ստեղծվել է հանրահայտ «Համբույր Թայմս-Սքվերում» լուսանկարի մոտիվներով, հաղորդել է New York Times-ը: Դա տեղի է ունեցել նույն օրը, երբ հաղորդվեց լուսանկարի հերոսի մահվան մասին:

«Անվերապահ կապիտուլյացիա» կոմպոզիցիան 1945 թ. օգոստոսին Երկրորդ աշխարհամարտի ավարտի հայտարարման ժամանակ Ալֆրեդ Էյզենշտադտի կողմից արված՝ 20-րդ դարի ամենահայտնի լուսանկարի քանդակագործական մարմնացումն է:

Երեքշաբթի գիշերը ոստիկանությունը հայտնաբերել է, որ քանդակում պատկերված աղջկա ոտքին հայտնվել է #metoo հեշթեգը, որը դարձել է  սեռական ոտնձգությունների դեմ շարժման խորհրդանիշը՝ այն բանից հետո, երբ տասնյակ կանայք մեղադրանքներ ներկայացրին պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնին:

Փոխանցում է Interfax-ը: