21.02.2019 12:31

Արայիկ Հարությունյանն այլեւս ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը չէ

Արայիկ Հարությունյանն այլեւս ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը չէ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի` Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Ինքը՝ Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրէլ է, որ սկսում է «կուսակցական շինարարության ավելի բուռն աշխատանք ծավալել»: Նա հավելել է նաեւ, որ «ամեն տեսակ շահարկումներից խուսափելու համար ուզում եմ ընդգծել, որ իմ որոշումը պայմանավորված չէ Հանրապետության նախագահի հետ որևէ տարաձայնությամբ կամ խնդրով»:

«Այս առթիվ ցանկանում եմ հայտարարել, որ իմ գլխավորած քաղաքական ուժը մինչև Նախագահ Սահակյանի կառավարման ժամկետի ավարտը շարունակելու է պաշտպանել նրա վարած քաղաքական կուրսը՝ հանուն Արցախի Հանրապետության կայուն ու խաղաղ զարգացման»,- գրել է Հարությունյանը: