22.02.2019 12:56

The Sun. Պետր Չեխը կարող է վերադառնալ «Չելսի»

The Sun. Պետր Չեխը կարող է վերադառնալ «Չելսի»

«Արսենալ»-ի դարպասապահ Պետր Չեխը կարող է վերադառնալ «Չելսի»: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ չեխ դարպասապահը, ով ամռանը կավարտի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան, առաջարկ է ստացել գլխավորել լոնդոնցիների մանկական թիմը: 

Հիշեցնենք, որ 36-ամյա դարպասապահը 2004-2015 թվականներին հանդես է եկել «ազնվականներ»-ի կազմում, այնուհետև տեղափոխվել «Արսենալ»: