21.02.2019 19:10

Սովետական Հայաստանի հիմնի վերադարձը սիմվոլիկ սահմանի խախտում է

Սովետական Հայաստանի հիմնի վերադարձը սիմվոլիկ սահմանի խախտում է

 

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է.

«Ի՞նչ կանեք, եթե Հայաստանի սահմանը խախտվի մի թշնամական խմբի կողմից: 
Այ, ինձ համար դրան համարժեք իրավիճակ է ստեղծվելու, եթե հանկարծ, Աստված չանի, Սովետական Հայաստանի հիմնին վերադարձի առաջարկը (փոխված բառերով լինի, թե ինչպես) մի օր դառնա պաշտոնական: Դրանից բխող բոլոր հետևանքներով:

Կա երկրի ֆիզիկական սահման, ու կան սիմվոլիկ սահմաններ: Սովետական Հայաստանի հիմնի վերադարձը սիմվոլիկ սահմանի խախտում է, որի դեմ թույլատրելի է պայքարել նույն միջոցներով, ինչ ֆիզիկական սահմանի խախտման դեպքում:

Չեմ պատրաստվում բացատրել ոչինչ: Ամեն բան, ինչ էական էր, ասվել է, այդ թվում՝ նվաստիս կողմից:

Դիրքորոշում եմ գծում, որ հետո զարմացողներ չլինեն: 
Երաժշտությունը, Արամ Խաչատրյանը և այլն, նման քննարկումների առաջարկներ չեմ ընդունում: 
Գրում եմ իմ ու ինձ պես զգացողների՝ քաղաքական հայերի համար, որոնց համար Հայաստանն ամենից վեր է: 
Հուսամ՝ գրում եմ հնարավորինս հստակ ու հասկանալի:

Հ.Գ. «Իմ Քայլ»-ի իմ ընկերներին խորհուրդ կտայի մտածել, որ եթե այսպես շարունակվի, ապա ստվերը միայն ձեր միջի ակնհայտ ծաղրածուի վրա չի ընկնում: Չի կարելի տպավորություն ստեղծել, որ «գիժ պարապող» մեկի միջոցով ինչ-որ այլ բան է փորձարկվում: Եթե չի հասկանում ընկերական հորդորներն ու այլ բարի դրացիական մաղթանքները, ժամանակն է այլ՝ հասու միջոցներով հասկացնել այդ մարդուն, որ գնա իր խելքին հասանելի թեմաներով զբաղվի: