22.02.2019 13:05

Ողջունում են Մարտի 1-ը պետական մակարդակով հիշատակելը. Ժողովուրդ

 Ողջունում են Մարտի 1-ը պետական մակարդակով հիշատակելը. Ժողովուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ­տարարել է, թե մարտի 1-ի օրը որոշել են նշանավորել քաղաքացիական հզոր եր­թով Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան:

Այս կապակցությամբ առանձին հայտարարություն է տարածել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ ողջունելով վարչապետի նախաձեռնությունն ու կոչ անելով ամենաակտիվ կերպով մասնակ­ցել այդ երթին:

«Կոնգրեսն այն դիտում է որպես արդա­րության վերականգնման ուղղությամբ համապարփակ գործընթացի ազդարա­րումը պետական մակարդակով: Մենք վս­տահ ենք, որ այս նախաձեռնությամբ իշ­խանությունը սկսում է նոր քննություն կա­տարել բոլոր գործերով, որոնցով ոտնա­հարվել են մարդու իրավունքները, պա­տասխանատվության կանչել մարտի 1-ի ոճրագործության բոլոր կազմակերպիչներին և կատարողներին»,- ասված է ՀԱԿ հայտարարության մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթն այս կապակ­ցությամբ երեկ զրուցել է մարտի 1-ի զո­հերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանիհետ:

- Պարոն Քլոյան, վարչապետ Փաշինյանը կոչ արեց մարտի 1-ի երթին մասնակցելու: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը սրան: Մասնակցելո՞ւ եք:

- Իհարկե, մասնակցելու ենք, բոլորս ան­պայման մասնակցելու ենք: Այսօր մենք հայտարարությամբ ենք հանդես գալու, որ մենք ողջունում ենք Հայաստանի նոր իշխանության որոշումը պետական մակար­դակով երթ կազմակերպելու զոհերի հիշ­ատակի համար: Ողջունելի է նաև այն, որ շրջանառվում է մարտի մեկի զոհերի հա­րազատներին փոխհատուցում տալու մա­սին այդ նախագիծը: Շատ լավ վերաբեր­մունք ունենք այդ մասով:

- ԱԺ փոխնախագահ Լենա Նւսզարյանի առաջարկով՝ Երևանում կտեղադրվի Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավեր­ժացնող հուշարձան: Տեղի մասով, կար­ծես թե, դեռ հստակ որոշում չկա: Ձեզ հա­մար կա՞ նախընտրելի տեղ:

- Այո: Այդ նախագիծն արդեն ճարտարա­պետի մոտ է, ինքը մրցույթ է կազմակեր­պելու, հետո ավագանու նիստ, որտեղ էլ վերջնական կորոշվի, նոր կսկսեն աշխա­տանքները: Մենք նախընտրելի տեղ ու­նենք, և դա քաղաքապետարանի տա­րածքն է՝ Մյասնիկյանի արձանի հակա­ռակ մայթին՝ ժամացույցի կողքին: Դա մեր ցանկությունն է, որոհետև ուրիշ հարմար տեղ էլ չկա. ցույցերը, սպանությունները տեղի են ունեցել այդ հատվածներում:

Ամբողջական հարցազրույցը կարդացեք թերթի այսօրվա համարում: