22.02.2019 14:02

Թուրքիայում գրեթե 300 զինվորականների կալանքի օրդեր է տրվել

Թուրքիայում գրեթե 300 զինվորականների կալանքի օրդեր է տրվել

Թուրքիայի դատախազությունը առնվազն 295 զինվորականների կալանքի օրդեր է տվել՝ թուրք աստվածաբան Ֆեթհուլլահ Գյուլենի FETO կազմակերպության հետ կապեր ունենալու կասկածանքով, որին Անկարան մեղադրում է պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ, հաղորդել է Anadolu գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ դրանց թվում կան մի քանի բարձրաստիճան զինվորականներ:

Այդ բոլոր զինվորականները, ենթադրաբար, տաքսոֆոնով կամ տնային հեռախոսներով խոսակցություն են ունեցել  FETO-ի անդամների հետ:

Փոխանցում է Interfax-ը: