23.02.2019 12:00

Նաոմի Օսական առաջին ռակետի կարգավիճակում կրել է առաջին պարտությունը

Նաոմի Օսական առաջին ռակետի կարգավիճակում կրել է առաջին պարտությունը

Աշխարհի առաջին ռակետ, 21-ամյա ճապոնացի Նաոմի Օսական պարտությամբ է մեկնարկել Դուբայի մրցաշարում: Առաջին մրցախաղում Australian Open-ի ու US Open-ի հաղթողը 3:6, 3:6 հաշվով անակնկալ պարտություն է կրել աշխարհի 67-րդ ռակետ, ֆրանսիացի Կրիստիանա Մլադենովիչից: Մրցախաղը տեւել է 56 րոպե:

Սա Նաոմի Օսակայի առաջին պարտությունն էր առաջին ռակետի կարգավիճակում: Նախորդ ամիս Australian Open-ի կանանց մենախաղի չեմպիոնի տիղտոսը նվաճելուց հետո նա դարձել էր աշխարհի առաջին ռակետ դարձած առաջին ճապոնացին ու ասիացին: Մեկ տարի առաջ Օսական աշխարհի 72-րդ ռակետն էր: