26.02.2019 11:34

Իրանի արտգործնախարարը հրաժարական է ներկայացրել «Ինստագրամով»

Իրանի արտգործնախարարը հրաժարական է ներկայացրել «Ինստագրամով»

Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆն «Ինստագրամում» անակնկալ կերպով հայտարարել է, որ հրաժարական է տալիս:

Նա ներողություն է խնդրել, իր խոսքով՝ իր պարտականությունները բավարար չափով լավ չկատարելու համար:

Ջավադ Զարիֆը կարևոր դերակատարում է ունեցել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի և այլ պետությունների միջև պայամանագիր կնքելու հարցում: Թե որքանով գործունակ կլինի այդ պայմանագիրը՝ պարզ չէ, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է դրանից:

Զարիֆի հրաժարականը հաստատել է Իրանի IRNA պետական լրատվական գործակալությունը:

Փոխանցում է BBC-ն: