27.02.2019 14:10

Բաքվում դատում են ռուսաստանցու՝ ընդդիմությանը դրամական օգնություն ցուցաբերելու համար

Բաքվում դատում են ռուսաստանցու՝ ընդդիմությանը դրամական օգնություն ցուցաբերելու համար

Բաքվում ավարտվում է ռուսաստանցի գործարար Սալեհ Ռուստամովի նկատմամբ աղմկալի դատավարությունը: Նրան մեղադրում են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և ադրբեջանական ընդդիմադիր կուսակցությանը ֆինանսավորելու միջոցով փողեր լվանալու մեջ:

Ռուսաստանի քաղաքացի Ռուստամովը անցյալ տարի եկել էր Ադրբեջան՝ ազգականի հուղարկավորությանը մասնակցելու: Երեք օր անց օդանավակայան գնալու ճանապարհին ոստիկանությունը ձերբակալել էր նրան և թմրանյութ պահելու մեղադրանք ներկայացրել:

Հետագայում դրան ավելացվել էին այլ մեղադրանքներ՝ Ռուսաստանում հարկերից խուսափելը, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը և ապօրինաբար ձեռք բերված փողով «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությանը ֆինանսավորելը:

Սալեհ Ռուստամովը 1992-1993 թթ., երբ իշանության ղեկին Ժողովրդական ճակատն էր, Գեդաբեկի շրջանի ղեկավարն է եղել: 1993 թ., երբ իշանությունն անցել էր Հեյդար Ալիևին, այդ կուսակցությունն անցել էր ընդդիմադիր դաշտ: 1993 թ. հունիսի 15-ը՝ այն օրը, երբ իշխանությունը փաստացի Ժողովրդական ճակատից անցել էր Ալիևին, այժմ անվանվում է Ազգային փրկության օր և պետական տոն է համարվում:

Ներկա պահին ԱԺՃ 15 անդամներ բանտերում են, իրավապաշտպանները նրանց համարում են քաղբանտարկյալներ:

Փոխանցում է BBC-ն: