27.02.2019 15:03

Պիպոյան. Գազավորված ըմպելիքների ակցիզային հարկի թանկացումը չի ապահովելու բյուջեի մուտքեր

Պիպոյան. Գազավորված ըմպելիքների ակցիզային հարկի թանկացումը չի ապահովելու բյուջեի մուտքեր

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Ֆեյսբուքում գրում է.

Քիչ առաջ տեղեկացա, որ պատրաստվում են թանկացնել բոլոր տեսակի գազավորված ըմպելիքների(բացառությամբ հանքային ջրերի) ակցիզային հարկը: Ցավալի է, բայց փաստ` հերթական որոշումը առանց լայն լսումների և հետևանքների հաշվարկի:
Հերթական սպառողական հարկը, որը ոչ միայն ունենալու է սոցիալական վատ ազդեցություն, այլ նաև չի ապահովելու բյուջեի մուտքեր` վնասելու է տնտեսությանն ու նվազեցնելու վաճառքները: