27.02.2019 15:41

Էրդողանը համաձայն չէ Լավրովի ձևակերպմանը

Էրդողանը համաձայն չէ Լավրովի ձևակերպմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սխալ է համարել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն  ձևակերպումը, թե Մոսկվան և Անկարան միևնույն կերպ չեն հասկանում, թե քրդական որ կազմավորումները  Սիրիայում պետք է համարել ահաբեկչական:  Այդ մասին Թուրքիայի առաջնորդն ասել է NTV հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

«Իմ կառավարության կազմում երկար տարիներ աշխատել են իմ քուրդ եղբայրները: Լավրովի պնդումները սխալ են, ճիշտ չէ այդպես ասել: Ենթադրում եմ, որ մեր արտաքին գործերի նախարարն արդեն անհրաժեշտ նախազգուշացումն արել է»,- ասել է Էրդողանը:

ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովը Վիետնամական հեռուստատեսությանը, Չինաստանի կենտրանական հեռուստատեսությանը և չինական Phoenix հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Ռուսաստանը և Թուրքիան «նույն կերպ չեն հասկանում, թե քրդերից ում համարեն ահաբեկիչներ»«: Լավրովի խոսքով՝ Անկարան «հատուկ դիրքորոշում ունի», Մոսկվան «հասկանում է» նրա անհանգստությունը, սակայն, այնուամենայնիվ, հարկավոր է թացը չորից տարբերել և տեսնել, թե քրդական ջոկատներից որն է, իսկապես, ծայրահեղական և վտանգ է ներկայացնում թուրքկան հանրապետությանը»:

Փոխանցում է tass-ը: