27.02.2019 17:40

ՀԱՀ-ում պաստորին կդատեն ՝ «մեռյալի» կեղծ հարության համար

ՀԱՀ-ում պաստորին կդատեն ՝ «մեռյալի» կեղծ հարության համար

ՀԱՀ-ում մի քանի թաղման գրասենյակներ հայտարարել են, որ մտադիր են  դատի տալ ինքնահռչակ «մարգարեին», որը պնդում է, թե իրեն հաջողվել է կենդանություն հաղորդել մեռյալին, քանի որ «մարգարեն» օգտվել է իրենց ծառայություններից:

Համացանցում տեսագրություն է տարածվել, որում պաստոր Ալֆ Լուկաուն, նայելով բաց դագաղի մեջ պառկած մարդուն, բարձր կանչում է՝ «Վե՛ր կաց», և «հանգուցյալը» վեր է կենում տեղից:

Թաղման գրասենյակները հայտարարում են, որ իրենց մոլորեցրել են, հակառակ դեպքում իրենք այդ արարողությանը մասնակից չէին դառնա:

«Հարության» արարողությունը տեղի է ունեցել պաստոր Լուկաուի եկեղեցու մոտ՝ Յոհանեսբուրգից ոչ հեռու: Եկեղեցին չի պատասխանել BBC-ի հարցմանը՝ թե ինչպես է տեղի ունեցել այդ ամենը: Սակայն, ինչպես գրել է Sowetan թերթը, եկեղեցին այժմ հերքում է, թե մարդը հառնել է մեռելներից, և պնդում է, որ «հանգուցյալն արդեն ողջ էր», երբ նրան բերել են տաճար: Եկեղեցին հայտարարել է, որ պաստորն «ընդամենն ավարտին է հասցրել Տիրոջ սկսած հրաշքը»:

Փոխանցում է BBC-ն: