01.02.2019 11:00

Ռաֆայել Նադալն անակնկալ պարտություն է կրել Ակապուլկոյում

Ռաֆայել Նադալն անակնկալ պարտություն է կրել Ակապուլկոյում

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալն անակնկալ պարտություն է կրել մեքսիկական Ակապուլկոյում ընթացող թենիսի մրցաշարի երկրորդ շրջանում:

Իսպանացի թենիսիստի ճանապարհին կագնել է ավստրալացի Նիկ Կիրյոսը, որը հաղթել է 3 սեթում՝ 3:6, 7:6 (7:2), 7:6 (8:6): Մրցախաղը տեւել է 3 ժամ 3 րոպե:

Քառորդ եզրափակիչում Նիկ Կիրյոսը կխաղա շվեյցարացի Ստեն Վավրինկայի հետ: