02.03.2019 10:00

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչը խիստ քննադատել է թիմի խաղը

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչը խիստ քննադատել է թիմի խաղը

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Բերնդ Շուստերը խստորեն քննադատել է թիմի խաղն Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսեզրափակչում, Газета-ի փոխանցմամբ` հայտնում է «Советский спорт»-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը 0: 3 հաշվով պարտվեց «Բարսելոնային» և չկարողացավ դուրս գալ Իսպանիայի Գավաթի եզրափակիչ:

«Այդ կիսապաշտպանությունը չէր կարող հաղթել նույնիսկ «Ժիրոնա»-ին: Կրոսը վերածվել էր դիզելային տրակտորի: «Ռեալ»-ը գոլ խփելու պահանջ ունի: Նրանք կորցրեցին Ռոնալդուն, իսկ Վարանն ինքն իր ստվերն է դարձել: Դիրքային խաղում նա անընդհատ սխալվում էր»,- նշել է Շուստերը: